Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին APM Terminals նավահանգստային օպերատորի գլխավոր տնօրենի հետ քննարկել է սեւծովյան Փոթի քաղաքում նավահանգստի հնարավոր ընդլայնումը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
«Կողմերը քննարկել են Փոթի նավահանգստի ներուժը և Միջին միջանցքի ուղղությամբ հետաքրքրության աճը (Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի): Նշվել է, որ Փոթի նավահանգստում բեռնափոխադրումների աճի ֆոնին ժամանակակից ենթակառուցվածքների զարգացումն առանձնահատուկ նշանակություն ունի, APM Terminals-ի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել իրականացնել խոշոր ներդրումներ և արդիականացնել առկա ենթակառուցվածքները։
Ինչպես նշվում է, «խոսակցությունը վերաբերել է նաև Փոթի նավահանգստի հնարավոր հետագա ընդլայնմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին կամ Միջին միջանցքը միջազգային տրանսպորտային միջանցք է, որը կապում է Չինաստանն ու եվրոպական երկրները Ղազախստանի, Կասպից ծովի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջոցով։