Եվրամիությունը կողմ է Կենտրոնական Ասիայի պետությունների հետ համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ Ռուսաստանը շրջանցող տրանսպորտային միջանցքների կառուցմանը, իր պաշտոնական բլոգում գրել է ԵՄ դիվանագետ Ժոզեպ Բորելը։
«Հասկանալի է, որ Ռուսաստանն ու Չինաստանը առաջատար դեր են խաղացել և շարունակում են խաղալ այս տարածաշրջանում: Ակնհայտ է նաև, որ տարածաշրջանը ձգտում է դիվերսիֆիկացնել իր հարաբերությունները և տեսնում է ԵՄ-ին որպես հարմար գործընկեր: Տարածաշրջանի ղեկավարները տարբեր կերպ են իրականացնում բարեփոխումների ծրագրեր: Բացի այդ, բարելավվում են հարաբերությունները տարածաշրջանի երկրների միջև: Որպես ԵՄ, մենք ակնհայտորեն շահագրգռված ենք օգտվել այդ փոփոխություններից: Մենք պետք է խորացնենք կապերը տարածաշրջանի հետ, օգտագործենք նրա հսկայական ներուժը, որը ներկայացված է էներգետիկ մատակարարումներով, խիստ կարևոր հումքի մատակարարումներով և նոր տրանսպորտային միջանցքներ, որոնք կախված չեն Ռուսաստանից»,- գրել է նա Կենտրոնական Ասիա կատարած այցից հետո։

Նա պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է, մասնավորապես, Անդրկասպյան տրանսպորտային երթուղուն, որի զարգացման մասին Բորելը քննարկել է Ղազախստանում։

247