
ԱՄՆ-ը մի քանի առաջադեմ MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքեր է տեղակայել Հունաստանի Լարիսա քաղաքի մերձակայքում գտնվող բազայում՝ Ռուսաստանին զսպելու և հնարավոր հակամարտությունը կանխելու համար։ Այդ պնդումն արել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի անանուն պաշտոնյան, որը երեքշաբթի օրը մեկնաբանել է Defense News-ը:
«Լարիսա ավիաբազան ռազմավարական կարևոր տեղանք է, որը թույլ է տալիս MQ-9-ներին աջակցել ՆԱՏՕ-ի և՛ արևելյան, և՛ հարավային եզրերին: Նրանց բազա տեղափոխելու որոշումը պատասխան չէ Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա, սակայն դրանց տեղակայումը նպաստում է. Ռուսաստանի Դաշնության հետ կոնֆլիկտի զսպմանն ու կանխմանը»,- ասել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը։
Նա հրաժարվել է նշել, թե կոնկրետ քանի ամերիկյան անօդաչու թռչող սարք կա Հունաստանի բազայում:
Նոյեմբերին հունական Parapolitika թերթը հայտնել էր, որ Լարիսա քաղաքի մոտ ստեղծվում է ամերիկյան անօդաչու թռչող սարքերի բազա՝ վերահսկելու Սեւ ծովից մինչեւ Էգեյան ծով եւ ողջ Միջերկրական ծով ընկած տարածքը։ Հրատարակության տվյալներով՝ Հունաստանի 110-րդ կործանիչ ավիացիոն գնդի օդանավակայանում արդեն տեղակայվել է ութ ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք։