Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի մասնակցությամբ։

«Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ հանդիպեն հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, հետո պաշտպանության նախարարները և նոր միայն ԱԳՆ ղեկավարները: Այս քննարկումների արդյունքներով հնարավոր կլինի խոսել առաջնորդների հանդիպման մասին. «Ես դա առաջարկեցի պարոն Պուտինին, և նա դրականորեն ընդունեց նախաձեռնությունը: Դա կառաջացնի մի շարք բանակցություններ», - ասել է Թուրքիայի ղեկավարը նախագահական լրագրողներին Թուրքմենբաշի քաղաքից վերադառնալուց հետո, որտեղ չորեքշաբթի նա մասնակցել է Թուրքիայի, Թուրքմենստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը։ 

Անդրադառնալով Սիրիայում ցամաքային գործողություն իրականացնելու Թուրքիայի ծրագրերին՝ Էրդողանը նշել է, որ «Անկարան կողմ է Ռուսաստանի, Թուրքիայի եւ Սիրիայի համատեղ քայլերին»։

327