Գալիք տարին որոշիչ է լինելու Ռուսաստանի հետ հակամարտությունում, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր պաշտոնական կայքում տեղադրված տեսաուղերձում։
«Մենք շարունակում ենք պաշտպանական և անվտանգության ուժերի պատրաստումը մինչև հաջորդ տարի: Սա պետք է լինի վճռորոշ տարի: Մենք հասկանում ենք, թե ինչ ռիսկեր կան ձմռանը, մենք հասկանում ենք, թե ինչ պետք է անենք գարնանը, ինչը նշանակում է, որ մենք հասկանում ենք, թե ինչ արդյունք է տալիս ամբողջ պաշտպանությունը»,- շեշտել է նա։
Բացի այդ, Ուկրաինայի ղեկավարը մատնանշել է Ուկրաինայի զինված ուժերի համար լարված իրավիճակը Արտյոմովսկ և Կրեմեննայա շրջաններում։
Արտյոմովսկը գտնվում է ԴԺՀ-ի Կիևի կողմից վերահսկվող մասում, Գորլովկա մեծ քաղաքից հյուսիս և հանդիսանում է կարևոր տրանսպորտային հանգույց Դոնբասում ուկրաինական զորքերին մատակարարելու համար: Այս քաղաքով անցնում է ճանապարհների և երկաթգծերի ցանց։ Քաղաքի համար կատաղի մարտեր են ընթանում։ Նաև Ուկրաինայի անվտանգության ուժերը պարբերաբար գնդակոծում են Կրեմեննայան և պարբերաբար փորձում ճեղքել այս հատվածի պաշտպանությունը։
 

419