
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի շնորհավորական ուղերձը․
Սիրելի’ հայրենակիցներ, սիրելի’ շենգավիթցիներ,
շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։
Եվս մեկ տարի դարձավ պատմություն, շուտով 2023 թվականը կթևակոխի բոլորիս` համակելով նոր հույսերով և սպասումներով։
2022֊ը մարտահրավերներով լի տարի էր. այդուհանդերձ, անկախ դժվարություններից, կարող եմ փաստել, որ տարին լի էր նորանոր ձեռքբերումներով։ Լիահույս եմ, որ թիմային և նվիրված աշխատանքի արդյունքում այս նոր տարում ևս կարձանագրենք նշանակալի հաջողություններ, և ի կատար կածվեն կարևոր նախաձեռնություններ վարչական շրջանի բարեկարգման և շենացման գործում։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ, մաղթում քաջառողջություն, անձնական երջանկություն, ընտանեկան բարօրություն և նպատակների իրականացում։
Թող երկրում խաղաղություն լինի, լավատեսությունը բոլորիս ուղղորդի մեր երազների ճանապարհին, թո’ղ ապրենք ու արարենք խաղաղ երկնքի տակ` հավատալով մեր վաղվա լուսավոր օրվան, հավատալով այդ լուսավոր օրվա հաղթանակներին և փառավոր էջեր կերտելուն, չկորցնելով հայի տեսակը` տոկուն, խիզախ, ամուր։