ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հայտարարել է, թե սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո 3 զինծառայողի գտնվելու վայր անհայտ է. «Հայկական կողմն ունի 224 զոհված զինծառայող, որոնց աճյուններն արդեն ամփոփվել են մայր հողին, և ունենք անհետ կորած 3 զինծառայող, որոնց գտնվելու հստակ վայրը պարզելու և նրանց մարմինները հնարավորության դեպքում դուրս բերելու ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ»:

Ըստ Արման Սարգսյանի՝ ադրբեջանական կողմի հետ այս կապակցությամբ վարվում են բանակցություններ. «Ամեն ինչ արվում է, ընդհուպ՝ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու միջոցով, որ հնարավորություն ընձեռնվի մեր զոհված զինծառայողների մարմինները դուրս բերել»։ 

Հարցին՝ ի՞նչ պատճառաբանություն է ներկայացնում ադրբեջանական կողմը, որ թույլ չի տալիս դուրս բերել Շիրազ Խաչատրյանի դին, փոխնախարարը պատասխանեց. «Սկսած տեղանքից, ռիսկերից, վտանգներից: Մենք որևէ խոչընդոտ չունենք՝ հնարավորության դեպքում անմիջապես արձագանքելու: Տարվում են աշխատանքներ, որպեսզի կոմպրոմիսի եղանակով հնարավորություն ստեղծվի մարմինը արագ դուրս բերելու տարածքից»:

494