Հունաստանը մտադիր չէ Թուրքիայի հետ պատերազմել Էգեյան ծովում ծովային գոտիների սահմանազատման համար և ակնկալում է երկու երկրների միջև այս միակ վեճը լուծել բանակցությունների սեղանի շուրջ կամ Հաագայի միջազգային դատարանում։ Այդ մասին հինգշաբթի օրը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի քննարկման ժամանակ հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։

Հաղորդավարը Միցոտակիսին հարցրել է, թե արդյոք Հունաստանը պատրաստվում է կռվել Թուրքիայի դեմ Կաստելլորիզո փոքրիկ կղզու համար, որը գտնվում է թուրքական ափից 2 կմ հեռավորության վրա։ «Մենք պատերազմի չենք գնա Թուրքիայի հետ, թեև վերջին երեք տարիների ընթացքում ականատես ենք եղել մեծ լարվածության»,- ասել է վարչապետը։

«Կաստելորիզոն ընդամենը հունական գեղեցիկ կղզիներից մեկն է։ Մենք պետք է կարողանա Թուրքիայի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ որպես ողջամիտ մարդիկ և լուծել մեր հիմնական վեճը, որը վերաբերում է Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովում ծովային գոտիների սահմանազատմանը։ Սա բարդ խնդիր է աշխարհագրության պատճառով, բայց մենք կարողացանք լուծել նմանատիպ խնդիրները մեր հարևանների հետ, մենք դա արեցինք Իտալիայի հետ, արեցինք Եգիպտոսի հետ, իսկ Ալբանիայի հետ մենք պատրաստվում ենք այս հարցը հասցնել Միջազգային դատարանում»:

439