Իտալիայի առաջնության խաղում «Ինտերը» պարտվել է «Էմպոլիին»

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 19-րդ տուրի խաղում «Ինտերը» պարտվել է «Էմպոլիին»։
Միլանում կայացած հանդիպումն ավարտվել է 1։0 հաշվով՝ հօգուտ հյուրերի։ 66-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Տոմազո Բալդանզին։ 40-րդ րոպեին երկրորդ դեղին քարտից հետո դաշտից հեռացվել է տանտերերի պաշտպան Միլան Շկրինյարը։
Օրվա մեկ այլ խաղում «Բոլոնիան» սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել՝ 1։1, «Կրեմոնեզեի» հետ:
24 Հունվար, 2023 15:25
727