Իրանը խոստացել է կանանց թույլ տալ ներկա գտնվել տղամարդկանց ֆուտբոլի խաղերին
Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխղեկավար Մանսուր Գանբարզադեն խոստացել է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի իրանցի կանանց ցանկությունը իրականանա և մոտ ապագայում ներկա գտնվեն տղամարդկանց թիմերի ֆուտբոլային հանդիպումներին։
1979 թվականին Իրանում Իսլամական հեղափոխությունից հետո կանայք չեն կարողացել ազատորեն ներկա գտնվել տղամարդկանց կողմից անցկացվող ֆուտբոլային հանդիպումներին:
«Մենք մեր խոսքն ենք տալիս, որ ֆուտբոլի ֆեդերացիան կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի մեր երկրի կանանց այս արդար ցանկությունը մոտ ապագայում իրականանա»,- Գանբարզադեի խոսքերն է մեջբերում IRNA-ն։
Սպորտի պաշտոնյան չի նշել կոնկրետ ամսաթիվ, թե երբ կանանց կթույլատրվի ներկա գտնվել խաղերին, սակայն ընդգծել է, որ նման թույլտվությունը ՖԻՖԱ-ի և Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիայի պահանջն է, և որ հանդիսատեսը կարողանա խաղերը դիտել մարզադաշտում։
Այնուամենայնիվ, ընդգծել է Գանբարզադեն, կանանց ներկայությունը մարզադաշտում պետք է պատշաճ կերպով կազմակերպվի և համաձայնեցվի այլ իշխանությունների հետ, բացի ֆուտբոլի ֆեդերացիայից։
24 Հունվար, 2023 17:25
766
Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակից. Բաղայի
12 Հոկտեմբեր, 2026 13:29
Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով բանակցությունները շարունակելու մասին
12 Հոկտեմբեր, 2026 13:17
Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը վառելիքի ոլորտում
12 Հոկտեմբեր, 2026 12:44