Իրանական Nour News գործակալությունը, որը մոտ է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին, հաղորդում է, որ Կիևը «կարող է թանկ վճարել Պոդոլյակի վրեժխնդրական դիրքորոշման համար»:

Գործակալությունը նշում է.

«Ուկրաինացի պաշտոնյայի կողմից այս հայտարարությունները և այս երկրի վրեժխնդիր մասնակցության լուռ ընդունումը Սպահանում Իրանի պաշտպանության նախարարության շենքում տեղի ունեցած գիշերային միջադեպին կարելի է համարել  սեփական պատասխանատվության ընդունում, որը կարող է զգալի իրավական հետևանքներ ունենալ Կիևի համար»:
Nour News-ը նաև նշում է.

«Այս հարցում ուշագրավ են իսրայելական որոշ լրատվամիջոցների և ակտիվիստների կողմից նմանատիպ հայտարարությունները, որոնք, ինչպես նախկինում տեղի ունեցած որոշ դեպքերի ժամանակ, այս գործողության մեջ մեղադրում էին Իսրայելի ռեժիմին՝ մի տեսակ ուժի ցուցադրություն ներկայացնելու համար։ Անկախ Պոդոլյակի հայտարարությունների ճշմարտացիությունից, որոնք կվերլուծվեն ժամանակին, ուկրաինացի պաշտոնյայի և իսրայելական ռեժիմի կիսապաշտոնական իշխանությունների կողմից արատավոր մոտեցման կիրառումը մատնանշում է Կիևի և Թել Ավիվի համատեղ ռազմավարությունը Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգությանը սպառնացող վտանգի հարցում»։
Գործակալությունը, վկայակոչելով Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում տեղի ունեցած քննարկումները, հայտնում է նաև.

«Չնայած դեռ շատ դժվար է հավատալ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականի դիրքորոշմանը, որն ակնարկել է, թե Կիևը ներգրավված է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ թշնամական գործողություններում, բայց եթե Ուկրաինայի կառավարությունը դա անի և պաշտոնապես ինչ-որ արդարացնող բացատրություն չտա, պետք է պատրաստ լինի ընդունելու այդ անպատասխանատու դիրքորոշման հետևանքները»։

686