Թուրքիայի արևելքում շարունակվում են երկրի պատմության մեջ ամենամեծ ձմեռային զորավարժությունները։

Anadolu-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումների հետ միասին Կարս նահանգում անցկացվող զորավարժություններին մասնակցում են 17 երկրների զինվորականներ, այդ թվում՝ Գերմանիայից, Ադրբեջանից, Ղազախստանից և Մեծ Բրիտանիայից։ Նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են Թուրքիայի զինված ուժերի 14-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատարության պատասխանատվության գոտում, դրանց կառավարումը վստահված է ցամաքային զորքերի 9-րդ կորպուսի հրամանատարությանը։

Թուրքական բանակից, գործակալության տվյալներով, ընդհանուր առմամբ զորավարժություններին մասնակցում է 1758 զինվորական, որտեղ ներգրավված է 651 տեխնիկա, օգտագործվում է 865 զինատեսակ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ զորավարժությունները մեկնարկել են հունվարի 25-ին։ Դրանք ներառում են տանկային ստորաբաժանումներ, հրետանային ստորաբաժանումներ, ականանետային և դիպուկահարների անձնակազմեր, հատուկ նշանակության ստորաբաժանումներ և ավիացիա։

249