Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) դատապարտել է մի շարք երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի զգուշացումները՝ կապված իրենց քաղաքացիների Թուրքիա չայցելելու հորդորի հետ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Օրերս Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում էր չմեկնել Թուրքիա, քանի որ այնտեղ ահաբեկչության հավանականություն կա:

«Դեսպանատան տվյալներով՝ եկեղեցիները, սինագոգները, դիվանագիտական ​​ներկայացուցչությունները և այլ վայրերը, որտեղ հաճախում են արևմտյան երկրների քաղաքացիները, կարող են դառնալ ահաբեկչական հարձակումների թիրախներ։ Հարձակումների վտանգը հատկապես վերաբերում է այնպիսի վայրերին, ինչպիսիք են Բեյօղլու թաղամասը, Գալաթա (Ղալաթիո) պատմական թաղամասը, Իսթիքլալ պողոտան և Թաքսիմ հրապարակը:

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ նման վայրեր այցելելուց, խուսափել փողոցներում  կուտակումներից և հետևել տեղական լրատվամիջոցների հաղորդագրություններին և դիվանագիտական հաստատությունների տեղեկատվությանը»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

521