Թերքիայում շարունակվում են «Kış 2023» զորավարժությունները, որոնց շրջանականերում, այսօր՝ փետրվարի 1-ին, ադրբեջանցի օդաչուները օդային զորավարժություններ են իրականացրել Թուրքիայի Կարս քաղաքի մերձակայքում։

Նշենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի զրահապատ ստորաբաժանումները «Kış 2023» զորավարժությունների շրջանակներում նախօրեին փորձարկել են ծանր տեխնիկայի մանևրելիությունը։ Երկու երկրների տանկային դիվիզիայի ստորաբաժանումների և մեքենայացված հետևակային դիվիզիայի մասնակցությամբ հարձակողական առաջադրանքներն իրականացվել են ուղիղ կրակով։

582