Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ բելառուս-ռուսական համատեղ զորավարժությունների ավարտից հետո Բելառուսի տարածքում ռուս զինվորականների ներկայության հարցը չի քննարկվում։

«Այժմ այդ մասին խոսք չկա»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։

Նրա խոսքով՝ զորավարժությունները ներկայումս շարունակվում են։ Զորավարժությունների որոշակի փուլերի ավարտից հետո զորքերը վերադառնում են իրենց մշտական ​​տեղակայման վայրեր։ «Սա մի գործընթաց է, որը կտևի որոշակի շաբաթներ։ Պարզապես անհնար է մեկ օրում դուրս բերել այն ամենը, ինչ կուտակվել է այնտեղ շաբաթներով»,- ասել է Պեսկովը։

Բելառուս-ռուսական համատեղ զորավարժությունները «Allied Resolve - 2022» մեկնարկել են փետրվարի 10-ին Բելառուսում։ Զորավարժությունները տեղի են ունենում բելառուսական հինգ պոլիգոններում։

 

1242