Այսօր՝ փետրվարի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Զվարթնոց թաղամասի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է այդ պահին դեպքի վայրով անցնող ՀՀ ՆԳՆ Ոստիկանության կրթահամալիրի 3-րդ կուրսի սան, կապիտան Գագիկ Առաքելյանի օգնությամբ օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» ԲԿ-ի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

 Դեպքի փաստով Դ. Բալոյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։ 

 

642