
Նոր տարվա առաջին անտառային հրդեհը տեղի է ունեցել Ֆրանսիայում. Շաբաթ օրը հրդեհն ընդգրկել է մոտ 130 հեկտար անտառային և թփերի տնկարկներ երկրի հարավում՝ Մյուրյե քաղաքի մոտակայքում։ Տարերքի դեմ պայքարում ներգրավվել է մոտ 270 հրշեջ, որոնց մինչև երեկո հաջողվել է իրավիճակը վերահսկողության տակ առնել։
Բնապահպանների կարծիքով՝ Ֆրանսիայի հարավում ձմեռային հրդեհներն այնքան էլ հազվադեպ չեն, որքան կարող է թվալ։ Դրանց առաջացմանը նպաստում են այնպիսի անբարենպաստ եղանակային պայմանները, ինչպիսիք են ցամաքը (տարեսկզբից տարածաշրջանում տեղումների քանակն ընդամենը 1,2 մմ է) և միստրալը՝ հյուսիսային ուժեղ քամին, որն առավել հաճախ տեղի է ունենում ձմռանը։
#Feu | Le feu de #Mouriès @departement13 est fixé à 130 ha par les @Pompiers_13.
— Pompiers de France (@PompiersFR) February 4, 2023
230 sapeurs-#pompiers & 105 engins ont été nécessaires pour ralentir & stopper sa progression.
Le feu reste sous vigilance active à cause de la sécheresse des sols & d’un vent imprévisible. pic.twitter.com/SO5oF4pDBp