Այս պահի դրությամբ առկա ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվածների թվում են ազգությամբ երկու հայեր, որոնցից մեկը երկքաղաքացի (Սիրիայի և Հայաստանի)։ Աշխատանքներ են տարվում նաև Թուրքիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ։

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք,նրանք են հալեպահայեր մայր եւ որդի՝ Միրնա եւ Ալպէր Թէնքէճեանները։

 

606