
Շվեդիայի մարզական փորձագետները կուսումնասիրեն 2030թ. Ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
Հարցի վերաբերյալ նախնական պատկերացում կա, մնում է պարզել, թե արդյոք պայմանները բավարար են նման կարգի միջոցառում անցկացնելու համար:
Ի դեպ, Ստոկհոլմն ընդունել է 1912թ. Օլիմպիական խաղերը։
Շվեդիան մասնակցել է նաև 2026թ. ձմեռային մարզահանդեսի ընտրություններին, սակայն պարտվել է Իտալիային։ Այդ հանդիպման ժամանակ պարզվել է, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ), այնուամենայնիվ, հավանության է արժանացրել շվեդների ներկայացրած հայեցակարգը:
Այսպիսով, 2030թ. Ձմեռային օլիմպիական խաղերն անցկացնելու իրավունքի համար կպայքարեն ԱՄՆ-ը (Սոլթ Լեյք Սիթի), Ճապոնիան (Սապորո) և Շվեդիան (քաղաքը դեռ հստակեցված չէ):
Վերջնական որոշումը կհրապարակվի ՄՕԿ –ի 140-րդ նստաշրջանում, որն այս տարի կանցկացվի Մումբայում։