Յուրաքանչյուր նոր ծնված երեխա կարող է իր ներդրումն ունենալ Հայաստանում ժողովրդագրության բարելավման վրա, ինչն իր հերիթին կբերի հզոր և անվտանգ երկրի։ Ուստի պետությունն անում է ամեն ինչ երեխաների համար հնարավորինս բարեկեցիկ մանկություն ապահովելու նպատակով՝ որոշակի չափով հոգալով նրանց ծախսերը։ Ներդրվում են մի շարք ծրագրեր երեխաների համար առողջ և ապահով միջավայր ստեղծելու, իսկ նրանց ծնողների համար աշխատելու գործոնը որպես խոչընդոտ նվազագույնի հասցնելու համար։ Բացի այդ, պետությունը փորձում է օգնել նաև աշխտանք չունեցող ծնողներին՝ ցույց տալով նրանց որոշակի դրամական աջակցություն։ Եթե նախկինում այս ծրագրի շահառուները գյուղաբնակ մայրերն էին, ապա այժմ քաղաքաբնակները նույնպես ներգրավվել են ծրագրում։

Երեխայի խնամքի նպաստի ծրագրում նոր փոփոխությունների համաձայն՝ 2023 թվականի հունվարի 1-ից երեխայի խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողներից բացի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերը: Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը բարելավելու համար 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան ոչ միայն գյուղաբնակ, այլև քաղաքաբնակ աշխատող մայրերը։

2023թ. հունվարի 1-ից մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը սահմանվում են՝

Մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխային խնամելու կապակցությամբ՝

  • խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ (գործող 28,600 դրամի փոխարեն),

  •  գյուղաբնակ  չաշխատող ծնողի համար՝ 31,600 դրամ (գործող՝ 28,600 դրամի փոխարեն),

  • խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 63,200 դրամ (գործող՝ 57,200 դրամի փոխարեն):

2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխային խնամելու կապակցությամբ՝

  • խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ (գործող՝ 28,600 դրամի փոխարեն),

  •  խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 37,500 դրամ (գործող՝ 28,600 դրամի փոխարեն),

  • խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 69,100 դրամ (գործող՝ 57,200 դրամի փոխարեն):

 

Իսկ եթե մայրը որոշում է խնամքի արձակուրդից հետո վերադառնալ աշխատանքի, կպահպանվի ամսական 31 հազար 600 դրամ վճարը: Սա բավականին կարևոր կետ է այն մայրերի համար, որոնք ցանկանում են վաղ վերադառնալ աշխատանքի, և այն այլևս խանգարող հանգամանք չի լինի։ Եթե վարձու աշխատող ծնողը չի գտնվում երեխայի խնամքի արձակուրդում, նա խնամքի նպաստ չի ստանում։ 2023 թվականից, եթե ծնողը գնա աշխատանքի մինչև երեխայի 2 տարեկան դառնալը, միևնույն է, պետությունը նրան խնամքի նպաստ կվճարի։

Ինչպես այժմ, այնպես էլ օրենսդրական փոփոխությունից հետո, նպաստը կտրամադրվի մինչև երեխայի 2 տարեկանը լրանալու ամիսը ներառյալ։ Կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկերի միջոցով։ Բացառությունը գործում է միայն առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող մայրերի համար, որոնք գումարը կարող են ստանալ նաև կանխիկ եղանակով։

Երեխայի նպաստը նշանակվում է երեխայի ծննդյան 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։ Մինչև երեխայի 1 տարին լրանալը ծնողը կարող է դիմել երեխայի խնամքի նպաստի համար և նրան հետադարձով կվճարեն նախորդ ամիսների համար։ Եթե ընտանիքում ծնվում են 1-ից ավելի երեխաներ, խնամքի նպաստը վճարվում է յուրաքանչյուր երեխայի համար առանձին։

Հիշեցնենք, որ մինչ այս երեխայի խնամքի նպաստը կազմում է 28,600 դրամ։

Կանխատեսումների համաձայն, 2023 թվականին շուրջ 36,000 երեխա կծնվի։ Բյուջեով նախատեսվել է շուրջ 20 մլրդ դրամ հատկացնել օրենքի նախագիծը կյանքի կոչելու համար։

1385