Արտաշատում տներից մեկի թոնրատանը հրդեհ է բռնկվել

Փետրվարի 13-ին, ժամը 18։41-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Ա․ Խաչատրյան փողոցի տներից մեկի թոնրատանը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:02-ին, մարվել` 19:13-ին: Այրվել է թոնրատան տանիքը՝ մոտ 20 քմ:
14 Փետրվար, 2023 00:51
636