Իրավիճակը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում բնութագրվում է որպես բարդ և լարված, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

Նրա խոսքով, ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերների և սպառնալիքների հիմնական աղբյուրը արևմտյան որոշ վերնախավերի ապակառուցողական գործունեությունն է՝ խարխլելու կազմակերպության շուրջ և նրա առանձին անդամ պետությունների ներսում ստեղծված իրավիճակը։

«Այս ֆոնին առանձին պետությունների՝ Կովկասում սեփական դիրքերն ամրապնդելու, Կասպից ծովի ռեսուրսներ մուտք գործելու և դեպի Կենտրոնական Ասիա ուղղակի մուտք ստանալու փորձերը՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունների բարձր ներուժը, նպաստում է ՀԱՊԿ-ի կովկասյան տարածաշրջանում ճգնաժամի սրացմանը»,- նշել է Սիդորովը։

605