Թուրքական Royal Seginus հյուրանոցում, որտեղ բնակվում էին ռուս մարզիկները եւ ուկրաինացի ֆուտբոլիստները, ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ուկրաինացիները փորձել են ստիպել ռուսներին երգել իրենց երկրի օրհներգը։

«Նախնական տվյալներով՝ ամեն ինչ սկսվել է փետրվարի 13-ի երեկոյան։ Ուկրաինական «Մինաժ» ակումբի մի քանի ներկայացուցիչներ մոտեցան Յարոսլավլի «Շիննիկ»-ի ղեկավարին և սկսեցին պահանջել, որ նա երգի ուկրաինական օրհներգը»,- հայտնում է Baza telegram ալիքը։

Ռուս ֆուտբոլիստներն իրենց մրցակիցներին առաջարկել են դուրս գալ փողոց։ Սակայն հյուրանոցի աշխատակիցները միջամտել են, եւ դրանով վեճը մարվել է։ Սակայն ավելի ուշ ուկրաինական ակումբի մի քանի խաղացողներ նույն վերելակում բախվել են «Շիննիկի» խաղացողին և ծեծի ենթարկել նրան։ Երբ վերելակը տեղ է հասել, այնտեղ կանգնած են եղել Յարոսլավլի մի խումբ ֆուտբոլիստներ, ու զանգվածային ծեծկռտուք է սկսվել։ Հյուրանոց են կանչվել ոստիկաններ և բուժաշխատողներ։

Ըստ Baza-ի, մարզիկների միջև դեռևս բախումներ են տեղի ունենում։

546