Ղրղզստանի նախկին նախագահն ազատ է արձակվել
Ղրղզստանի գերագույն դատարանի կոլեգիան չեղյալ է հայտարարել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի դատավճիռը՝ քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի ապօրինի ազատ արձակման գործով: Այս մասին հայտնում է Cactus Media-ն՝ վկայակոչելով պետության նախկին ղեկավարի փաստաբաններին:
Որոշումը կայացվել է փետրվարի 13-ի նիստին։ Այսպիսով, գերագույն դատարանը բավարարել է Աթամբաևի պաշտպանության միջնորդությունը և չեղյալ հայտարարել 2020-ին կայացված դատավճիռը՝ «երևան եկած նոր հանգամանքների» կապակցությամբ:
Ինչպես ճշտել են փաստաբանները, գործը նոր քննության է ուղարկվել Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարան:
14 Փետրվար, 2023 18:01
642
Ղրղզստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
09 Ապրիլ, 2026 14:59
Բիշքեկում ներկայացվել է Ղրղզստանում Հայաստանի ռազմական կցորդը, քննարկվել է պաշտպանական համագործակցությունը
17 Դեկտեմբեր, 2025 11:58
Ռուբիոն ցանկություն է հայտնել 2026 թվականին այցելել Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներ
06 Նոյեմբեր, 2025 12:47