
Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհի երթևեկությունը վերականգնվել Է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոմեքենաների համար, ասվում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների վարչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
Այդ մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից: Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում բեռնատար ավտոմեքենաների համար արգելքը գործում էր եղանակային պայմանների պատճառով։ Գերատեսչությունում նշել են, որ երթևեկությունը վերականգնվել է միայն մաքրման աշխատանքների արդյունքում:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ ավտոմեքենաները Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներով կշարժվեն առանց կանգառի ռեժիմով։ Միևնույն ժամանակ Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է միայն ձնահյուսերից պաշտպանված թունելներով։
Թունելներում կցորդիչով և կիսակցորդիչով ավտոմեքենաների, ինչպես նաև ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար երթևեկությունն իրականացվում է միակողմանի կարգով։ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին՝ այսպես կոչված, Ռազմավիրական ճանապարհը, այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն Է, որը Վրաստանը և Հայաստանը կապում Է Ռուսաստանի հետ: Իսկ «Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող մաքսակետն Է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա: