ՄԽ ֆորմատը «պատմության աղբարկղն» ուղարկվեց, երբ ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները հրաժարվեցին համագործակցել
«Արևմտյան երկրներն՝ ԱՄՆ գլխավորությամբ, իրենք են խաթարել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը». հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Մինսկի ֆորմատը պատմության աղբարկղն է ուղարկվել, երբ ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները 2022թ. փետրվարին հրաժարվեցին համագործակցել իրենց ռուս գործընկերոջ հետ․ «Սա փաստ է, որին բացատրություն այդպես էլ չեղավ»։
Զախարովայի խոսքով՝ ՌԴ-ն, այդ ամենը հաշվի առնելով, ուշադրությունը կենտրոնացրել է Երևանի ու Բաքվի կողմից եռակողմ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանն աջակցելու վրա։
«Ինչ վերաբերում է ԱՄՆ միջնորդությանը, մենք չենք տեսնում, որ այն լի է իրական բովանդակությամբ ու ունի ինչ-որ ավելացված արժեք»,- ասել է նա։
17 Փետրվար, 2023 18:06
850