Փայլանը շնորհակալություն է հայտնել հայ փրկարարներին

«Հայաստանից ժամանած որոնողափրկարարական խումբն ավարտեց իր աշխատանքը Ադիյամանում և վերադարձավ իր երկիր։ Թիմն աշխատել է օր ու գիշեր՝ փլատակների տակից փրկելով մեր բազմաթիվ հայրենակիցների կյանքը։
Շնորհակալութիւն…»։
Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Թուրքիայում հայազգի պատգամավոր Գարո Փայլանը։
Հայաստանի փրկարարական ջոկատը Ատըեամանի իր աշխատանքները աւարտեց ու վերադարձաւ երկիր։
— Garo Paylan - Կարօ Փայլան (@GaroPaylan) February 17, 2023
Ջոկատը զօր ու գիշեր աշխատելով բազմաթիւ քաղաքացիներ փրկեց փլատակներէն։
Շնորհակալութիւն… 🇦🇲 🇹🇷 pic.twitter.com/xwo7nnRNLe
17 Փետրվար, 2023 19:11
951