Ինչպես հայտնի դարձավ՝ «Սիլ Պլազա»-ի գործով դատախազության հայցադիմումն այլ դատավոր կքննի, քանի որ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանն այսօր բավարարեց «Սիլ պլազա»-ի միջնորդությունը և ինքնաբացարկ հայտնեց։ Լրատվամիջոցներում այս հարցի շահարկումը պարզաբանման կարիք է պահանջում:
Նշենք, որ դատավոր Անի Հարությունյանը կարող էր կաշկանդվածություն ունենալ այս գործը քննելու հարցում, քանի որ դատախազությունը ամիսներ առաջ քրեական հետապնդում էր հարուցել նրա նկատմամբ, հետևաբար դատավորի ինքնաբացարկի որոշումը տրամաբանական է և ողջամիտ:
Եթե նա չհրաժարվեր այդ գործից, կարող էր բազմաթիվ կասկածների տեղիք տալ, որ կայացված որոշումը կապված է դատախազության հետ:
Հիշեցնենք, որ Սուքիասյանների ընտանիքի դեմ իրականացվող մեդիատեռորի շրջանակներում, Սուքիասյանների կողմից կառուցած շենքը ներկայացվեց հանրությանը, թե իբր այդ շենքը ձեռք է բերվել 5655 դոլարով, սակայն բազմիցս ներկայացվել է փաստեր այն մասին, որ այդ շենքը եղել է ավերակ, և շենքը կառուցվել է նրանց ընտանիքի կողմից՝ ծախսելով միլիոնավոր դոլարներ և բարեկարգելով Երևանը:
Նշենք նաև, որ ՀՀ անկախացումից հետո այս կամ այն կերպ 160 հազար սեփականության իրավունք տրվել է նույն այն կարգավիճակով ինչ «Սիլ պլազայի» տարածքը: Նշենք նաև, որ Սուքիասյանները տարածքի հետնամասում գնել են 5 բնակարան և նոր սկսել կառուցապատումը: