«2024թ. Բուլղարիան անհրաժեշտ գազի ողջ ծավալը կներմուծի Ադրբեջանից և ԱՄՆ-ից». Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը փետրվարի 21-ին Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հունաստան-Բուլղարիա միջհամակարգային գազատարը (IGB) թույլ է տալիս Բուլղարիային դիվերսիֆիկացնել իր մատակարարումները և հրաժարվել ռուսական գազից:
«Հաջորդ տարի Բուլղարիան Հունաստան-Բուլղարիա միջհամակարգային գազատարի միջոցով Ադրբեջանից և ԱՄՆ-ից ստացվող գազի շնորհիվ կբավարարի իր ներքին կարիքների գրեթե 100 տոկոսը»,- հավելել է նա։
22 Փետրվար, 2023 16:37
639