Միանշանակ մարզը կզարգանա․ Շիրակի մարզպետը՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին

Եկեք կանխատեսումներ չանեմ, բայց առանց սահմանի բացման էլ Շիրակի մարզում տուրիստական առումով շատ լավ վիճակ է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Շիրակի նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը և դրա հետևանքներին։
Հարցին՝ սահմանը բացվելուց հետո զարգացման նոր տեմպեր կգրանցվեն արդյո՞ք, մարզպետն ասաց․
«Միանշանակ կզարգանա։ Բերեք ես չասեմ՝ կողմ եմ, թե կողմ չեմ հայ-թուրքական սահմանի բացմանը։ Հետևյալը կարող եմ ասել, երբ որոշակի զարգացումներ լինեն այդ մասով, արդեն արդյունքներից կարող ենք ասել՝ կողմ ենք, թե ոչ։ Ցանկացած պարագայում, երբ որևէ մի տարածքում ներդրումներ են լինում, դրանք չկապելով սահմանի բաց կամ փակ լինելու հետ, բնականաբար զարգացում չի կարող չլինել»։
23 Փետրվար, 2023 17:28
659
Թուրքիայից Հայաստան ժամանած լրագրողները այցել են հայ-թուրքական սահման
12 Մարտ, 2025 20:23
Պանելային քննարկում հայ-թուրքական սահմանի տնտեսական նշանակության մասին
27 Փետրվար, 2025 18:11
Սահմանային կարողությունների ամրապնդման դեպքում հայ-թուրքական սահմանից ևս հնարավոր է ռուսները դուրս գան. ԱԳ փոխնախարար
24 Հունվար, 2025 14:51