Ռուսական շոուբիզնեսի աստղ Մաքսիմ Գալկինը, որն այժմ լքել է Ռուսաստանը (հայտնի դեպքերի հետ կապված) եւ բնակվում է Իսրայելում, փետրվարի 11-ին  իր համաշխարհային շրջագայության շրջանակում  (Իսրայել, ԱՄՆ, Լեհաստան, Մեծ Բրիտանիա, Լիտվա, Թուրքիա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Ֆինլանդիա, Չեխիա, Իռլանդիա, Էստոնիա, Իսպանիա, Վրաստան, Գերմանիա) համերգներով հանդես է եկել  Թբիլիսիում։

«Շնորհակալություն, իմ սիրելի հանդիսատեսներ, Թբիլիսիի համերգին այսպիսի ջերմ ընդունելության համար։ Անմոռանալի է»,- Ինսթագրամի իր էջում գրել է արտիստը։

 

Ապա փետրվարի 21-ին համերգ է ունեցել Բաքվում, նշելով, որ ավելի քան 20 տարի է, ինչ համերգներով  հանդես է գալիս Ադրբեջանում, ապա շնորհակալություն հայտնելով սկսել է դահլիճի հետ «շփվել» ադրբեջաներեն։

Հաջորդ օրը նա Ինսթագրամի իր էջում  գրել է. «Ավելի քան 20 տարի է՝ ես համերգներով գալիս եմ Ադրբեջան։ Շնորհակալություն Բաքվի իմ սիրելի հանդիսատեսին  այսպիսի ջերմ ընդունելության, զգայունության եւ հավատարմության համար։ Երեկ ձեզ հետ ցնցող հանդիպում ունեցա, ես կպահպանեմ այն։  Մինչ նոր հանդիպում»։

 

 

1775