ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը փետրվարի 22-25-ը Վիեննայում մասնակցել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին։

«Հայկական պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ հարթակում ևս ջանքեր է գործադրում Լաչինի միջանցքի օր առաջ ապաշրջափակման ուղղությամբ՝ միջազգային գործընկերներին շարունակաբար ներկայացնելով ստեղծված իրավիճակը, որոնք վերահաստատվում են նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից օրերս ընդունված վճռով։

Հայաստանի Հանրապետության արտաքին դիվանագիտության կարևորագույն խնդիրներից է շարունակում մնալ ՀՀ սուվերեն տարածքների օկուպացիան ադրբեջանական զինված ուժերի կողմից, ինչն արձանագրվել է նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելություն իրականացնող խմբի կողմից»,- Ֆեյսբուքի էջում գրել է Հովհաննիսյանը:

336