Հրդեհ Գյումրիում․ հոսպիտալացված տուժածի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Փետրվարի 27-ին՝ ժամը 18:28-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ռիժկովի փողոցում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պուշկինի փողոցի 3-րդ նրբանցքի տներից (80 քմ) մեկում. կա տուժած:
Փրկարարները Ք. Մ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:03-ին, մարվել՝ 19:41-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 20 քմ, գույքը և առաստաղը՝ մասնակի:
28 Փետրվար, 2023 02:34
879
Հրդեհ Լուսագյուղ գյուղում
10 Մայիս, 2025 21:20
Հրդեհ Հողմիկ գյուղում․ այրվել է խոտի դեզ
09 Մայիս, 2025 21:53
Վանաձորում բեռնատար է հրդեհվել
09 Մայիս, 2025 20:50
Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մարմինը
26 Հունվար, 2025 20:12
Գյումրիում տոնական տրամադրություն է․ մեկնարկել է «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը
28 Հուլիս, 2024 00:49
Գյումրիում ձին կծել է 7-ամյա աղջնակի թևը․ նրան տեղափոխել են հիվանդանոց
10 Հուլիս, 2024 22:41