Թարգեք անհայտ աղբյուրներից եկող ձայնայիններ իրար ուղարկել
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել.
«Թարգեք անհայտ աղբյուրներից եկող ձայնայիններ իրար ուղարկել։ Նույնիսկ եթե ձեր դուրը գալիս է այն, ինչ այնտեղ ասում է ձեզ անծանոթ մարդը։ Ընդհանրապես, պատերազմ է։ Իսկ դա մի բան է նշանակում. պետք է առերեսվել իրականության հետ, ոչ թե մեր ուզած ֆանտազիաների հետ կամ չուզված վախերի։ Շնորհակալություն ուշադրության համար»։
14 Հոկտեմբեր, 2020 23:53
1136