Առողջապահության նախարարը կոչ է անում կարմրուկի դեմ պատվաստվել

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կոչ է արել կարմրուկի դեմ պատվաստվել։
«Թեև մեր երկրում կարմրուկի դեմ պատվաստման բարձր ծածկույթ կա, կան չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք, որոնք նպաստում են հիվանդության տարածմանը և բռնկումների պատճառ դառնում:
Սիրելի՛ ծնողներ, դեպքերի աճը կանխելու և ռիսկի խմբում գտնվողներին չվտանգելու համար անհրաժեշտ է ապահովել երեխայի պաշտպանությունը երկու դեղաչափ պատվաստմամբ`
առաջինը` մեկ տարեկանում
երկրորդը` 4-6 տարեկանում:
Այն մեծահասակները, ովքեր վստահ չեն, որ երկու դեղաչափ պատվաստում ունեն, ևս կարող են դիմել պոլիկլինիկա և պատվաստվել:
Իրավիճակը վերահսկվում է, այս պահին այլ սահմանափակումների կարիք չկա»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Ավանեսյանը:
06 Մարտ, 2023 23:31
523
Ոչ բոլոր սնկերն են ուտելի, զգոն եղեք. Առողջապահության նախարարություն
09 Մայիս, 2025 16:04
Առողջապահության նախարարությունը և Ռադիոլոգների հայկական ասոցիացիան համաձայնագիր են ստորագրել
14 Մարտ, 2025 20:21
Առողջապահության նախարարությունը մեկնարկում է «Ոչ վարակիչ հիվանդությունների նվազեցումը, որպես առաջնահերթություն» նախաձեռնությունը
03 Փետրվար, 2025 18:36
Քննարկվել են դպրոցներում առկա բռնության դեպքերը
16 Մայիս, 2025 14:33
Մեր երկիրը բազում մարտահրավերներ ունի, և կրթությունն է դրանց արձագանքելու ամենակարևոր եղանակներից մեկը. ԿԳՄՍ նախարար
16 Մայիս, 2025 11:38
Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ
15 Մայիս, 2025 17:16