Ինչ հաճելի է վերադառնալ Երևան. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի գրառումը

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն իր թվիթերյան էջում անդրադարձել է Հայաստան իր այցին:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ինչ հաճելի է վերադառնալ Երևան: Անհրաժեշտ է ամրապնդել ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները, ապահովել խաղաղությունը տարածաշրջանում և աջակցել հայ ժողովրդի ազատության, կայունության և ժողովրավարության ձգտումներին՛՛:
Այսօր ավելի վաղ հայտնե էինք, որ ՀՀ ԱԽ քարտուղարը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի հետ քննարկել է միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը:
14 Մարտ, 2023 02:13
772