Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում կրկին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Աղետների կառավարման գործակալությունը (AFAD)։
«Քահրամանմարաշ նահանգի Գոքսուն թաղամասում ժամը 09:47-ին 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել մոտ 7 կիլոմետր խորության վրա։
Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգներում և հարակից նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։ Զոհերի թիվը հասել է 48,4 հազարի, 1615 մահացածների մարմինները դեռ չեն ճանաչվել։
14 Մարտ, 2023 15:48
595
6 տարվա ընդմիջումից հետո Բրյուսելում ընթանում է Թուրքիայի և ԵՄ-ի տնտեսական ֆորում
03 Ապրիլ, 2025 15:10
Պարտքս էր ծանոթանալ հայ գործընկերոջս հետ. Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն է այցելել Թուրքիայի հյուպատոսը
26 Մարտ, 2025 20:02
ԱՄՆ պետքարտուղարը Կովկասում խաղաղության համար խնդրել է Թուրքիայի աջակցությունը
26 Մարտ, 2025 09:26