Նիկոլ  Փաշինյանի ասուլիսի ժամանակ araratnews.am-ի լրագրող Նանե Իսրայելյանը հարց ուղղեց վարչապետին՝ կապված Արցախում ցեղասպանության վտանգների հետ։

«Քիչ առաջ ասացիք՝ Արցախում ցեղասպանության վտանգ կա, կխնդրեի նշեք՝ ի՞նչ քայլեր եք անում այդ վտանգները կանխելու համար, եթե հաշվի առնենք այսօրվա իրողությունները՝ Արցախի բանակցությունները պետք է սկսեիք Ձեր սեփական՝ զրոյական կետից, այլ ոչ թե շարունակեիք Սերժ Սարգսյանի բանակցային քաղաքականությունը»։

Հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ ամենակարևոր միջոցը պետք է լինի միջազգային մեխանիզների գործարկումը, և նաև պետք է արդեն իսկ գործող անվտանգային մեխանիզամների բարձրացում։ «Իհարկե ամենակարևոր հանգամանքը՝ դա սեփական հայրենիքում ապրելու ԼՂ ժողովրդրի կամքն է»,- շեշտեց Փաշինյանը։

Իսրայելյանի այն հարցին, թե  արդյոք պետք էր բանակցությունները զրոյական կետից սկսել, Փաշինյանը ասաց՝ այո՛, իհարկե պետք էր, ցավոք սրտի, ես չհասցրի։

 

1479