Երեկ ես եղել եմ բուհում, այն հարցերը, որոնք եղել են, պարզաբանել եմ և կարծում եմ, որ թեման սպառված է: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով լեզվաբան, ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի՝ Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար նշանակվելուն:

Ինչ վերաբերում է ռուսական նոր դպրոցներ ունենալու հարցին, ապա նախարարը նշեց, որ ՌԴ միջկառավարական հանձնաժողովների վերջին նիստի արձանագրություններում նախատեսված է համատեղ ծրագրի և կոնցեպտի քննարկման նպատակով ձևավորել աշխատանքային խումբ:

«Այն խնդիրը, որն այսօր դրված է օրակարգում, համատեղ ծրագիր ունենալու մասին է և քննարկման փուլում է, թե ինչ կոնցեպտի մասին ենք խոսում։ Մեր պատկերացմամբ,  դա պետք է լինի կամ հայ-չինական դպրոցի տարբերակով համատեղ նախաձեռնություն, կամ կարող ենք քննարկել, որ քանի որ վերջին շրջանում այստեղ են տեղափոխվել ռուսաստանցիներ և  եթե կարիք կա նրանց կրթության հավելյալ ապահովման, կարող ենք դա քննարկել»,- ասաց նա:

457