
Հայկական ժամանակը գրում է.
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի պատրաստվում է հրաժարական տալ: Նման տեղեկություններ են հասել նաև «Հայկական ժամանակ»-ին:
Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք քաղաքապետարանի լրատվության վարչության հետ, որտեղից չմեկնաբանեցին շրջանառվող լուրը:
Փորձեցինք զրուցել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի հետ: Վերջինս զբաղվածության պատճառով չկարողացավ պատասխանել մեր հարցերին:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մեր զրույցում ևս ասաց, որ նման տեղեկություն չունի, և որ ոչինչ չի կարող ասել:
Նշենք, որ, մեր տեղեկություններով, այսօր երեկոյան քաղաքապետարան են հրավիրվելու կառույցի ենթակայության տակ գործող հաստատությունների ներկայացուցիչները. ամենայն հավանականությամբ ներկաներին հայտնելու են քաղաքապետի որոշման մասին: