Վրացահայ երգչուհի Իրու Խեչանովին «Եվրատեսիլ 2023»-ում Վրաստանը կներկայացնի  «Echo» երգով։

Տեսահոլովակն արդեն հասանելի է «Եվրատեսիլ»-ի պաշտոնական ալիքում։ 

Երգչուհին «Եվրատեսիլ»-ին մասնակցելու ուղեգիր էր ստացել վրացական «Ձայնը» նախագծում հաղթելուց հետո։

«Եվրատեսիլ»-ում Իրուն նորեկ չէ, 2011-ին նա «Candy» խմբի կազմում ներկայացրել է Վրաստանը Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում։

Իրուն հանդես է գալու «Եվրատեսիլ 2023»-ի երկրորդ կիսաեզրափակչի երկրորդ հատվածում, որը տեղի է ունենալու մայիսի 11-ին։ Նույն օրը երգելու է նաև Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը:

1515