Ապրիլի 14-23-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որին, նախնական տվյալներով, մասնակցելու են 40 երկրի 500-ից ավելի մարզիկներ։ 

Ադրբեջանի հավաքականը կմասնակցի՞ արդյոք Երևանում անցկացվող առաջնությանը. ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց․ «Ադրբեջանը վերջնական հաստատել է մասնակցությունը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։ Մասնակցելու է 5 մարզիկով»։

Գիլոյանը շեշտեց, որ սա դեռ վերջնական չէ, որովհետև մարտի վերջին երեք օրերին երկրները, որոնք գրանցվել են մասնակցության համար, պիտի դրամական փոխանցումներ կատարեն Եվրոպայի ֆեդերացիային։ «Եթե գրանցումը կկատարեն և գումարը կփոխանցեն, դա կլինի վերջնական հայտ և Ադրբեջանի հավաքականը կմասնակցի այս առաջնությանը»,- ասաց նա։ 

672