Եվրոպայի կանանց առաջնություն. Մարիամ Մկրտչյանը առաջատարների թվում է
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում անցկացվող Եվրոպայի կանանց առաջնության 2-րդ խաղափուլում հաղթել են Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը:
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Մարիամ Մկրտչյանը 2 հնարավորից վաստակել է 2 միավոր:
Լիլիթ Մկրտչյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով, իսկ Պոլինա Կոբակը և Սուսաննա Գաբոյանը պարտվել են:
Հիշեցնենք, որ Եվրոպայի շախմատի կանանց 23-րդ անհատական առաջնությունը մեկնարկել է մարտի 18-ին և ավարտվելու է մարտի 30-ին։ Առաջնությանը մասնակցում են 30 երկրի 140 շախմատիստ։
Հայաստանը ներկայացնում են Էլինա Դանիելյանը (2431), Լիլիթ Մկրտչյանը (2379), Աննա Սարգսյանը (2371), Մարիամ Մկրտչյանը (2343), Սուսաննա Գաբոյանը (2160) և Պոլինա Կոբակը (1815):
20 Մարտ, 2023 14:10
1191
Այցելել եմ Վրաստանի Ազգային հերոս Մարիամ (Մարո) Մակաշվիլիի անվան զինվորական վերականգնողական ծառայություն
22 Ապրիլ, 2026 18:53
Մարիամ Ստեփանյանը՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
16 Մարտ, 2026 17:05
Խուդաթյանը Մարիամ Կվրիվիշվիլիի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում երկկողմ օրակարգային հարցեր
20 Փետրվար, 2026 16:41
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է OAS Գլխավոր ասամբլեայի շրջանակում երկխոսությանը
24 Հունիս, 2026 19:02
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
20 Հունիս, 2026 10:58
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ փոքր երկրների Եվրոպայի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր
01 Հունիս, 2026 23:05