Մարտի 20-ին, ժամը 12։49-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 9 շենքի հետնամասում փլուզվել է չշահագործվող ավտոտնակի ծածկը։ 

Հայտնի է դարձել, որ փլուզվել է նկուղային ավտոտնակի ասֆալտապատ ծածկը (մոտ 15 քմ)․ առկա է հետագա փլուզման վտանգ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Փրկարարները սահմանազատել են տարածքը։ 

485