Հրապարակախոս Հրանտ Թամրազյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է չեխ քաղաքական գործչի գրառմանը.

« Չեխ հայտնի քաղաքական գործիչ, նախկին արտգործնախարար Կարել Շվարցենբերգը կոչ է արել պաշտպանել Ղարաբաղի հայերին, ինչպես ինքն է գրել « աշխարհի ամենահին քրիստոնյա ժողվրդին»։ Եթե մենք ճանաչենք, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ապա մենք պետք է ընդունենք, որ Ստալինը հաղթեց, գրել է հայտնի չեխ գործիչը։

Մեջբերում նրա գրառումից.

« Կարծում եմ, որ մենք Բոհեմիայում (գլխավորապես Չեխիայի հանրապետությունը )պետք է կանգնենք ճնշվածների կողքին: Ճիշտ այնպես, ինչպես մեզ սպառնում էին Հիտլերյան Գերմանիան և Խորհրդային Միությունը, Լեռնային Ղարաբաղի հայերին այսօր սպառնում են ադրբեջանցիները, ովքեր իրենց ողջ ուժով և թուրքական օգնությամբ փորձում են գրավել այս տարածքը:

Եկեք օգնենք աշխարհի ամենահին քրիստոնյա ժողովրդին» :

 

Չեխ հայտնի քաղաքական գործիչ, նախկին արտգործնախարար Կարել Շվարցենբերգը կոչ է արել պաշտպանել Ղարաբաղի հայերին, ինչպես...

Опубликовано Hrair Tamrazian Четверг, 15 октября 2020 г.
1584