
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ընդդիմությունը պնդում է, որ գիտի Շուշին ու Հադրութը հետ բերելու ձևը, բայց դա հնարավոր է միայն Հայաստանում իշխանափոխության դեպքում։
Ամիսներ առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում Գեղամ Մանուկյանի հնչեցրած այս միտքը երեկ նույն Հանրային հեռուստաընկերության եթերում կրկնել է նաև Գեղամ Նազարյանը։
«Գանք իշխանության՝ Շուշին ու Հադրութը հետ կբերենք»։
Ակնհայտ է, որ Շուշի ու Հադրութ հետ բերելու ընդդիմության խոստումները մանկամիտ բլեֆ է, 30 տարի էլ խաբում էին, թե կհասնեն Բաքու չայ կխմեն։ Նպատակյը՝ գոնե յուրայիններին խաբելն ու իրենց կողքը պահելն է։
Բայց անգամ այս դեպքում 2 հարց է ծագում։
1) Որքան ապազգային պետք է լինի ընդդիմությունը, որպեսզի իմանա Շուշին ու Հադրութը հետ բերելու ձևն ու դրա մասին չասի կամ դրա դիմաց պահանջի իշխանություն։
2) Պարզ է, որ Ադրբեջանը ոչ մեկի սիրուն աչքերի համար Շուշի ու Հադրութ չի վերադարձնելու։ Հետևաբար ինչ է պատրաստվում տալ ընդդիմությունը Ադրբեջանին Շուշիի ու Հադրութի դիմաց։
ՀԳ․ Արձանագրենք, որ ընդդիմության մոտ մինչ օրս միայն դրոշ այրելն է լավ ստացվել»։