Մանրամասներ երեկ վերելակի հորանն ընկած քաղաքացու առողջական վիճակից

Նուբարաշեն 15 փողոցի 3/3 հասցեում գտնվող անհատի սեփականություն հանդիսացող տրիկոտաժի ֆաբրիկայում վերելակի հորանն ընկած քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը՝ մաղթելով քաղաքացուն շուտափույթ ապաքինում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՆԳՆ փրկարարները Նուբարաշենում վերելակի հորանից դուրս էին բերել քաղաքացի Ա. Ս.-ին (ծնված 1983 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել էր «Էրեբունի» ԲԿ:
27 Մարտ, 2023 14:52
699