Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով Ուկրաինայի հատուկ ներկայացուցիչ Մաքսիմ Սուբխը հայտարարել է, որ Ուկրաինան կցանկանար նորմալ հարաբերություններ պահպանել Իրանի հետ։ 

Սուբխը նշել է. «Սա մի երկիր է, որի հետ մեր առևտրաշրջանառությունը մինչ պատերազմը գերազանցում էր 700 միլիոն դոլարը, այն հեռանկարային առևտրատնտեսական գործընկեր է Ուկրաինայի համար։ Իհարկե, եթե Իրանը հատի կարմիր գիծը, և արձանագրվի Ռուսաստանին լրացուցիչ զենքի մատակարարում, դա կարող է հանգեցնել դիվանագիտական ​​հարաբերությունների խզման։ Մեզ համար կարևոր է, որ Իրանը դադարեցնի տեխնոլոգիաների փոխանցումը Ռուսաստանին և առնվազն դատապարտի իր անօդաչու թռչող սարքերի օգտագործումը Ուկրաինայի դեմ, եթե նա չկարողանա կասեցնել այն»:
Ուկրաինացի դիվանագետը Թեհրանի և Կիևի հարաբերությունների համատեքստում նաև հավելել է.

«Իրանի համար Ուկրաինայի հետ հարաբերությունների արժեքն այն է, որ Ուկրաինայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների խզումը մեծացնում է Իրանի միջազգային մեկուսացումը։ Ավելին, դա կարող է բացասաբար ազդել Եվրամիության և ԱՄՆ-ի հետ նրա երկխոսության վրա՝ հաշվի առնելով, որ Իրանը ցանկանում է փրկել իր միջուկային համաձայնագիրը և ապացուցել, որ այն խաղաղ է՝ խուսափելու համար լրացուցիչ պատժամիջոցներից և Իրանի դեմ ուժի կիրառումից»։

432