Խաչանովը հաղթեց աշխարհի 3-րդ ռակետին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Մայամիում ընթացող ATP-1000 մրցաշարի քառորդ եզրափակիչ։
1/8 եզրափակիչի խաղում համաշխարհային դասակարգման 16-րդ հորիզոնականը զբաղեցնող Խաչանովը հաղթել է աշխարհի 3-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասին՝ փոխանցում է armsport-ը:
Թենիսիստների հանդիպումը տևեց 1 ժամ 34 րոպե և ավարտվեց Խաչանովի հաղթանակով երկու սեթում՝ 7:6 (7:4), 6:4:
Մրցաշարի 1/4 եզրափակչում Խաչանովը կխաղա Ֆրանսիսկո Չերունդոլո (Արգենտինա) – Լորենցո Սոնեգո (Իտալիա) խաղի հաղթողի հետ։
29 Մարտ, 2023 15:42
589
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ավստրալիայի բաց առաջնությունում
17 Հունվար, 2022 18:18
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Ինդիան Ուելսի մրցաշարից
11 Մարտ, 2025 11:22
Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակն է տարել. Australian Open
16 Հունվար, 2025 11:44
Australian Open․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկել
14 Հունվար, 2025 10:53