
Այսօր լրագրողների հարցին թե որտեղից իրեն 8 մլրդ դրամ՝ ՀՀ երրորդ նախագահի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը պատասխանել է. «Ընկերներիս շնորհիվ են գումարները, ընկերների գումարներն էին, հանում էի, տայի իրենց»։ Նա նաև ասել է, որ պետությանը տալու բան չունի, ինչ տվել է արդեն՝ շատ շատ է։
Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ և վարորդ Վաչագան Ղազարյանը, որը հանրությանն ավելի շատ հայտնի է որպես «Սերժի Վաչո», պարզվում է՝ պետությանն էլ բան չունի տալու, իսկ ինչ էլ որ տվել է՝ շատ է համարում։
Փաստորեն, «Սերժի Վաչոն» ժամանակին եղել է նախկին իշխող համակարգի «Համաշխարհային բանկը»։ Մարդը ոչինչ չի ունեցել, բայց ընկերներն ու շրջապատը նրան, չգիտես ինչու, միլիարդներ են վստահել։
Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, երբ հանրությունը հարցնում էր՝ ինչո՞ւ այս կամ խնդիրը չի լուծվում, պաշտոնյաները միանգամից պատասխանում էին, որ փող չկա։ Բա որ փող չկար, դիմեիք Վաչոյի ընկերներին։ Փաստորեն, Սերժ Սարգսյանի ղեկավարած պետությունը փող չուներ, իսկ պետության տված աշխատավարձով ապրող Սերժի Վաչոն՝ ընկերների շնորհիվ միլիարդներ է ունեցել։
Բա, հարգարժան Սերժ Ազատիչ, Վաչոյի հետ, որ մեքենայում մենակ էիր մնում՝ մի թեթև ասեիր, որ փող է պետք, կարող է տղեն ձեռք բռներ, օգներ նեղ դրության մեջ գտնվող երկրին։ Թե՞ դիմել եք, նորից ասել է՝ պետությանն էլ բան չունի տալու։